Armlur.am-ը ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկանում է, որ ներկայացվել է ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի 2015թ. առաջին եռամսյակի հաշվետվությունը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում դատարանների կողմից նշանակված պատիժների կատարման և վերահսկողությունների իրականաման կապակցությամբ հարուցվել և ընթացք է տրվել 2037 վարույթի:
Մասնավորապես.
– դատավճիռներով՝ 593 տուգանք, որոնցով գանձված ընդհանուր գումարը կազմում է 17.361.250 ՀՀ դրամ,
– դատարանների որոշումներով՝ 225 հանրային աշխատանք,
– որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտերով՝ 278 վարույթ,
– դատարանների կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու դատավճիռներով՝ 843 դատապարտյալների նկատմամբ վերահսկողության սահմանում,
– պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ դատարանների որոշումներով՝ 88 դատապարտյալների վերաբերյալ հաշվառման վարույթներ,
– դատարանների որոշումներով պատժի հետաձգման վերաբերյալ 10 դատապարտյալների հաշվառման վարույթներ: