
Այսօր` հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում սկսել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե գործընթացն իրականացվում է “Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին” ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Առաջինն ատեստավորում կանցնեն առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողները: