շունը՝ փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ում փիթբուլ տեսակի շանը փաստաբան են նշանակել, որը դատարանում կներկայացնի շան և նրա տիրոջ շահերը: Դատավորը հայտարարել է, որ շանը պաշտոնական ներկայացուցիչ նշանակելը անհրաժեշտ է արդարադատության տեսանկյունից:  Նո անունը կրող շունը դարձել է 2012թ. հուլիսի 24-ին երեխայի վրա հարձակման գործի մասնակից: Շունը հարձակվել է 5-ամյա Ուեսլի Ֆրայի վրա և կծել նրան, երբ երեխան խաղում էր հարևանի տանը: Հարձակման հետևանքով երեխան դեմքի վնասվածք է ստացել և երկու անգամ վիրահատվել: Հոկտեմբերի 25-ին դատարանը կքննի Նոյի գործը: Ակնկալվում է, որ ամենայն հավանականությամբ փիթբուլին կսպասվի “մահվան դատավճիռ”: 




Լրահոս