Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում սկսվել է զանգվածային ծեծկռտուքի ու Մինվոդիի հիվանդանոցում սպանության մեծ արձագանք ստացած գործով դատավարությունը:
Մեղադրյալ աթոռին է հայտնվել 27 մարդ: Ինչպես պատմել է ՌԴ Քննչական կոմիտեի քննչական վարչության շրջանային ղեկավար Եկատերինա Դանիլովան, ևս 6 կասկածյալների հանդեպ հետաքննությունը շարունակվում է: Ծեծկռտուքին յուրաքանչյուրի մասնակցության ու դերակատարությունից չափից կախված` նրանք մեղադրվում են ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն), ինչպես նաև ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2-րդ մասով հանցագործությունների մեջ:
Դանիլովան հայտնել է, որ ավելի քան 1000 քննչական գործողություններ են կատարվել: Քրեական գործի ընդհանուր ծավալը կազմել է 89 հատոր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ի երեկոյան «Եվգենիա» սրճարանում վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Անդրանիկ Ցականյանն ու Եվգենի Սմիրնովը հերթով շշով հարվածել են մեկ այլ այցելուի գլխին: Վիրավորված Ռոման Սավչենկոն հիվանդանոց է գնացել, սակայն Անդրանիկ Ցականյանը այլ անձանց հետ ներխուժել է Մինվոդիի հիվանդանոց ու այնտեղ ծեծկռտուք սարքել: