
Armlur.am-ին լուրեր հասան, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը աբովյանցիներին հավաքել է, որպեսզի ներկայացնի Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանին: Սակայն, Ծառուկյանն այդպես էլ չի ներկայացել այդ հանդպմանը:
Գևորգյանն էլ րագրողների հետ զրույցում նշեց, որ որևէ հադիպում նախատեսված չի եղել և միգուցե ապատեղեկատվություն է տարածվում: «Եթե Ծառուկյանի հետ հանդիպում նախատեսված լիներ, ապա կլիներ»,- ասաց նա:
Գևորգյանը նշեց, որ ինքնաառաջադրվելու է քաղաքապետի ընտրություններում և այդ մասին Ծառուկյանին տեղեկացրել է: Վերջինս էլ հավանություն է տվել դրան: Իսկ թե ինչու են նրան համարում Գագիկ Ծառուկյանի օգնական, Գևորգյանը բացատրեց. «Ծառուկյանը մտահոգ է Աբովյան քաղաքի համար: Ես էլ իմ համեստ աջակցությունն եմ ցուցաբերում նրան այդ հարցում»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում