ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե երբվանից է սկսվել հայոց բանակին գոմեշի միս մատակարարվել, արդյոք իր օրոք չի եղել, սենսացիոն բացահայտում է արել. «Վերջին դեպքերի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, բայց այն ժամանակներում՝ ո՛չ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին եւ ո՛չ էլ իմ, այդպիսի երեւույթներ չեն եղել»: Հարությունյանը հավելել է, թե դա շատ վատ երեւույթ է, «որի գնահատականը նախագահն արդեն տվել է, իսկ ովքեր որ մեղավոր են, պետք է պատասխան տան»: Սա նշանակում է, որ բանակին գոմեշի մսի մատակարարումը սկսվել է Միքայել Հարությունյանին հաջորդած Սեյրան Օհանյանի օրոք: Իսկ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեռ «վայրահաչում» է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ