Freedom House իրավապաշտպան ընկերությունը լուրջ վատթարացում է նկատում աշխարհում մամուլի ազատության հետ կապված իրավիճակում իր նոր «Մամուլի ազատություն-2015» զեկույցում:
Զեկույցի տվյալների համաձայն, որում գնահատվում է աշխարհի 199 երկրներում տիրող իրավիճակը, միայն երկիր մոլորակի բնակչության 14%-ն է ապրում պետություններում, որտեղ մամուլն ունակ է ազնիվ կերպով կատարել իր պարտականությունները (ընդամենը 63 երկիր): Ընդ որում բնակչության 44%-ն ապրում է «անազատ երկրներում» (71 պետություն, այդ թվում նաև Հայաստանը), իսկ 42%-ը՝ «մասնակիորեն ազատ» պետություններում:
Ամենավատ իրավիճակը ներկայացված 10 երկրներում է՝ Բելառուս, Ղրիմ, Կուբա, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Իրան, ԿԺԴՀ, Սիրիա, Թուրքմենստան ու Ուզբեկստան:
Մամուլի ազատության հարցում առաջատարներն են Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Դանիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը:
Freedom house-ի «Մամուլի ազատություն 2015» զեկույցում Հայաստանը ճանաչվել է «անազատ երկիր»՝ Ալժիրի հետ կիսելով 135-րդ հորիզոնականը:
Վրաստանը ճանաչվել է «մասնակի ազատ» երկիր՝ զբաղեցնելով 93-րդ հորիզոնականը: Մինչ դեռ Ադրբեջանը ճանաչվել է անազատ երկիր ու գտնվում է 188-րդ հորիզոնականում:
Մասնակի ազատ երկիր է ճանաչվել Ուկրաինան, որը զբացեցնում է 128-րդ հորիզոնականը: Ռուսաստանը գտնվում է 180-րդ հորիզոնականում, որը կիսում է Սաուդյան Արաբիայի ու Էթովպիայի հետ: