
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Հայ ազգային կոնգրեսի անդամ, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` նախկին քաղբանտարկյալ Վարդան Ջհանգիրյանը, վաճառել է իր ունեցվածքն ու մեկնել Ուկրաինա` այնտեղ մշտական բնակություն հաստատելու համար: Լուրը ստուգելու համար զանգահարեցինք Վարդան Ջհանգիրյանին, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված էր: Իսկ եղբայր Գագիկ Ջհանգիրյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս լուրերը` ասելով, որ չի ցանկանում մեկնաբանել: Հիշեցնենք, որ Վարդան Ջհանգիրյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու եւ պարտվեց «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Կարեն Բոթոյանին: