Այսօր` ապրիլի 30-ն է, տարվա 120-րդ օրը: Տարվա ավարտին մնում է 245 օր: Տարբեր տարիների այս օրը պատմության մեջ մնացել է որպես ուշագրավ իրադարձություների օր: Մասնավորապես` 1789 թվականի ապրիլի 30-ին ԱՄՆ-ն ընտրում է իր առաջին նախագահին` Ջորջ Վաշինգտոնին:
1803 թվականի այս օրը ԱՄՆ-ն Ֆրանսիայից գնում է Լուիզիանա նահանգը, որը հետագայում դառնում է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը:
Ապրիլի 30-ին Բրազիլիայում սկսում է աշխատել առաջին երթուղայինը:
Իսկ ԱՄՆ-ի պատմության մեջ նաև դաժան իրադարձությունով է հիշվում ապրիլի 30-ը: 1871-ին այս օրը Արիզոնայում կոտորածի զոհ է դառնում 144 հնդիկ:
1945 թվականին գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության առաջնորդը՝ Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը, իր սիրուհու Եվա Բրաունի հետ ինքնասպանություն է գործում:
Հայկական պատմության մեջ, սակայն, ապրիլի 30-ը հիշվում է որպես «Օղակ» գործողության իրականացման օր: 1991թ. ապրիլի 30-ին Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու ևռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։
Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով՝ հայաբնակ գյուղերի բնակիչներին ազերիները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսում են Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա՝ Հայաստան։ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, Արթու Կարապետյանը «Արաբո» ջոկատի հրամանատարությունը ապրիլի 19-ից ստանձնած Սիմոն Աչիկգյոզյանը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը զոհվում են անհավասար կռվում։
Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ Շուրջ հարյուր տղամարդկանց օմոնականները գերի են քշում Կիրովաբադ։ Ականատեսների վկայությամբ՝ օպերացիայի՝ արդեն իսկ առաջին օրվանից շրջակա ադրբեջանական գյուղերի հազարավոր բնակիչներ խուժում են Գետաշեն ու Մարտունաշեն, և սկսում թալանել հայերի ունեցվածքը։