
«Օսկանյանն այն մարդն է, որը պիտի կարողանա բոլոր բացատրությունները ներկայացնել, որպեսզի այս խնդիրը լուծում ունենա»:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, որ ԵԽԽՎ-ում շշմեցուցիչ զեկույցով էր հանդես եկել, Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ խոսելիս այնպիսի միտք է հայտնել, որ ծիծաղ է հարուցում: Առնվազն քաղաքական անգրագիտություն է ասել, թե Օսկանյանը պետք է բացատրություն տա, ապացուցի իր անմեղությունը եւ այլն: Ի՞նչ է, ՀՀԿ-ական պատգամավորները չե՞ն կարդացել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, չգիտե՞ն, որ մեղադրյալը չպետք է ապացուցի իր անմեղությունը, այլ քննիչները պիտի ապացուցեն նրա մեղքը: Այս հիմքով արդարացնել Օսկանյանին «հանձնելու» քայլը՝ պարզապես ամոթ է: