
«Եթե տվյալ հեռուստաեթերն ունի վարկանիշ ու սպառող, ուրեմն իրավունք ունի գոյատեւելու: Եթեր սահմանափակելը սխալ է»:
Մեծ հայտնագործություն է արել ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Եթեր սահմանափակելը սխալ է: Իսկ ի՞նչ ասի խեղճ Տիգրան Կարապետյանը: Մարդն ամեն օր բյուրավոր հեռուստադիտողների համար համերգներ էր կազմակերպում, մրցանակներ ու նվերներ տալիս: Եւ ի՞նչ. մի օր ինչ-որ մեկի մտքով անցավ, որ վարկանիշ ու սպառող ունեցող հեռուստաալիքը պետք է սահմանափակել: Իսկ որ Կարապետիչը սպառող ուներ, երեւաց նրա կազմակերպած առաջին մարդաշատ հանրահավաքների ժամանակ: Ինչո՞ւ այդ օրերին Մանուկյանը չէր անհանգստանում. ստիպե՞լ էին լռել: