
Զեյթունի ձեթի օգտակար հատկությունների մասին հայտնի է եղել դեռ հազար տարի առաջ: Գիտնականները հայտնաբերել են ևս մեկ կարևոր պատճառ, թե ինչու պետք է օգտագործել զեյթունի ձեթը: Ինչպես պարզվել է, այն կարող է բուժել աղիքների իշեմիան:
Զեյթունի ձեթը ներառում է ֆենոլային միացություններ, որոնք ոչ միայն բուժում են աղիքային հիվանդությունները, այլև՝ կանխարգելում դրանց առաջացումը:
Զեյթունի ձեթի ազդեցությունը ստուգվել է մկների վրա: Աղիքային հիվանդություններ ունեցող կենդանիները, որոնք պարբերաբար զեյթունի ձեթ են օգտագործել, առողջանալու ավելի շատ շանսեր են ունեցել՝ ի տարբերություն այն մկների, որոնք ձեթ չեն օգտագործել: