ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Պոզներ» հաղորդման ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից: Այս հայտարարության մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց.
«Համահայկական իղձերի արտահայտման ունիկալ և այս պահին միակ փաստաթուղթը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ստեղծված համահայկական հռչակագիրն է: Դրա ստեղծմանը մասնակցել են ինչպես են Հայաստանի, այնպես էլ սփյուռքի կառույցները, ինչպես պետական, այնպես էլ կրոնական կառույցներ, քաղաքական կուսակցություններ, շարժումներ: Փաստաթուղթը ստեղծվել է հայերիս կողմից և այդ փաստաթուղթն է մեր համազգային իղձերի արտահայտման ունիկալ ու միակ փաստաթուղթը:
Եթե խոսում ենք հեռուն գնացող պահանջատիրական նկրտումների մասին, ապա պետք է հստակ հասկանանք, որ պահանջատիրությունը պետք է հետևանք լինի հայրենատիրության»: