Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին առաջարկել` 2015 թվականի մայիսի 5-ին, ժամը 12:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Կառավարությունը նախատեսում է արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել է մի շարք օրենքի նախագծեր, որոնց մեծ մասը պետք է դրվի երկրորդ և երրորդ ընթերցման:
Օրակարգում ընդգրկված հարցերից են՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ նախագծեր: