ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆԸ
Բուխարեստում կայացած Ռումինիայի միջազգային 7-րդ կինոփառատոնի ժամանակ հայազգի դերասան Միքայել Պողոսյանը «Եթե բոլորը…» ֆիլմում գլխավոր դերակատարման համար արժանացել է «Լավագույն դերասան» կոչմանը: Հիշեցնենք, որ այս ֆիլմն արդեն ներկայացվել է տարբեր փառատոնների եւ արժանացել մրցանակների: «Եթե բոլորը…» ֆիլմը «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային երեւանյան կինոփառատոնում ճանաչվել էր «Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ»:

ԿՐԿԻՆ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ
Երգչուհի Ջուսը կրկին ուշադրություն է գրավում. հիմա էլ նա շատ տարօրինակ տեսքով՝ մի խումբ փանկերի հետ, հայտնվել է Երեւանի փողոցներում: Հարցին, թե ինչպես են արձագանքում մարդիկ, երգչուհին ասել է. «Շոկի մեջ են բոլորը, մարդ կա՝ շատ ծիծաղում է, մյուսը՝ զարմանում, թե տե՛ս՝ Ջուսն ինչ է անում: Ես շատ եմ սիրում այսպիսի կրեատիվ բաներ անել»: Իսկ թե ինչու էր երգչուհին դուրս եկել նման զբոսանքի, պարզվեց՝ հատուկ նպատակ ուներ՝ տեսահոլովակ էր նկարահանում` հաուս փոփ ռոք ոճի մեջ: Ռեժիսոր Արմեն Փիրիմասիհիի խոսքով՝ կապ չունի` տեսահոլովակը կհավանեն, թե ոչ, նրանք պետք է խոսեն դրա մասին: «One, two, three» տեսահոլովակը մենք կտեսնենք 2013 թվականին:

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ
Մոսկվայում վթարից մահացել է հայտնի ռուս դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ, խորհրդային եւ ռուսական կինոյի դերասանուհի, հաղորդավարուհի Մարինա Գոլուբը: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի գիշերը Մոսկվայում. Լոբաչեւսկու եւ Վերնադսկու պողոտաների հատման վայրում իրար են բախվել 4 մեքենաներ: Դերասանուհու հետ նույն մեքենայում է եղել նաեւ մեկ տղամարդ, ում ինքնությունը դեռ պարզվում է: 54-ամյա Մարինա Գոլուբը եղել է Hyundai մակնիշի մեքենայի մեջ: Պարզվել է, որ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից: Սակայն վթարի մեղավորը ոչ թե նա է, այլ Cadillac-ի վարորդը, որն անցել է կարմիր լույսի ներքո:




Լրահոս