Ինչ ուտել հարբուխի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճիշտ սննդակարգը հիվանդությունների ժամանակ կօգնի արագ ապաքինվել: Իսկ ի՞նչ ուտել հարբուխի ժամանակ: Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողներն ապացուցել են, որ հարբուխի ժամանակ իմունիտետը բարձրացնելու և արագ ապաքինվելու համար պետք է օգտագործել սպիտակուցներ՝ հիմնականում միս: Սպիտակուցների լրացուցիչ աղբյուր կարող է լինել ընկույզը, հավկիթը, կաթնամթերքները:

Ընդհանուր առմամբ այսպիսի դեպքերում պետք է օրվա մեջ օգտագործել 50 գրամ սպիտակուցներ: Մսամթերքին զուգահեռ նաև պետք է օգտագործել մասուր, որը շատ հարուստ է վիտամին C-ով: Հարբուխով հիվանդի օրգանիզմում այս վիտամինային խումբը պետք է սովորականից 7 անգամ ավելի շատ լինի: Հարբուխով հիվանդների համար շատ օգտակար են չորացրած մրգերից (չրերից) պատրաստված ըմպելիքները:

Շոկոլադը համեղ միջոց է գրիպի դեմ: Սև շոկոլադը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք ամրացնում են իմունային համակարգը: Շոկոլադի մեջ որքան շատ է կակաոն, այնքան օգտակար է հիվանդությունների դեպքում:




Լրահոս