Պաշտոնյաների դունչը պետբյուջեից դուրս չի գալիս. հերթական գույժը` ՀՀ քաղաքացիների համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ խորհրդարանում` Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հանրությանը հերթական գույժն է հաղորդել: Պարզվում է՝ հայրենի Կառավարությունը երկար-բարակ մտածել է, թե ինչպես վերանորոգել Հայաստանի ճանապարհները, եւ լուծումներից մեկը տեսել է վառելիքի վրա նոր հարկատեսակ սահմանելու մեջ: Այո՛, այո՛, Հարությունյանն ասել է, որ իրենք քննարկում են մի տարբերակ, ըստ որի՝ կարող է ստեղծվել, այսպես կոչված, «ճանապարհային ֆոնդ», որը պետք է գոյանա վառելիքի գինը բարձրացնելով, եւ այդ միջոցներով հնարավոր կլինի ճանապարհները վերանորոգել:

Այսինքն` ՀՀ Կառավարությունում չեն քնում ու մտածում են՝ էլ ի՞նչ է հնարավոր անել՝ վարորդների հաշվին բյուջե ձեւավորելու համար (արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի, ԱՊՊԱ-ի, տեխզննման, ՃՈ-ի սահմանած տուգանքները քիչ էին): Բայց այս իրավիճակում կարեւոր է իմանալ ճշմարտությունն առ այն, որ Հայաստանում ճանապարհները տարիներ շարունակ չեն վերանորոգվում ոչ թե այն պատճառով, որ պետբյուջեում կամ համայնքային բյուջեներում փող չկա, ընդհակառակը, միջոցներ միշտ եղել են եւ կլինեն, պարզապես մի շարք պաշտոնյաների դունչը պետբյուջեի միջից դուրս չի գալիս:

Այդքան գումար, որքան տարեկան բյուջետային միջոցներից մսխվում է, հնարավոր չէ անգամ «ուտել», նրանք ուղղակի լափում են հարկատուների միջոցները: Օրինակ՝ միայն Երեւանի քաղաքապետարանը տարեկան 4-ից 8 միլիարդ դրամ է հատկացնում ճանապարհների վերանորոգման վրա, բայց մայրաքաղաքի կենտրոնից այն կողմ բարեկարգ ճանապարհ չես գտնի. համընդհանուր կարկատաններ եւ փոսեր են: Գումար ե՞ք ուզում, այնպես արե՛ք, որ արդյունավետ ծախսվեն հատկացումները, եւ նոր հարկատեսակների ու տուգանքների անհրաժեշտություն չի առաջանա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս