«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը վեց դրամով բարձրացնելու համար: Երեկ «Ժողովուրդը» փորձեց ՀԷՑ-ից պարզել, թե հայտը երբ է ներկայացվելու: ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալիա Սարջանյանն ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է, բայց, առաջիկայում, ընկերությունը պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին:
Սարջանյանը չկարողացավ ասել, թե իրենց ընկերությունը կոնկրետ երբ է պատրաստվում հայտը ներկայացնել: Սակայն «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀԷՑ-ի տնօրինությունը մտադիր է հենց եկող շաբաթ հայտը ներկայացնել ՀԾԿՀ-ին: Այսինքն՝ արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ էլէներգիայի սակագինն այս տարվա հուլիսի 1-ից կբարձրանա: Նախնական տեղեկություններով՝ մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից կդառնա 48, իսկ գիշերայինը` 32-ից 38 դրամ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: