Վրաստանյան շատ պաշտոնյաներ ափսոսում են, որ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վրաստանյան շատ պաշտոնյաներ մասնավոր զրույցներում ափսոսանք են հայտնում, որ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թեւան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այո, իրենք ցավով նշում են, որ իրենց արածը սխալ է, որ իրենք ամոթ են ապրում դրանից, բայց այլ ճար չունեն»: Իսկ Դո՞ւք ինչ եք ասում իրենց:

«Դե, մենք էլ ցանկանում ենք, որ Վրաստանը դառնա այնքան հզոր, որ թոթափի ադրբեջանաթուրքական կախվածությունը»: Իսկ մենք որեւէ բան չունե՞նք իրենց հակադարձելու, ասենք` չգնանք այս տարի իրենց մոտ հանգստանալու: «Մի գնացեք, եթե չեք ցանկանում, բայց, մեկ է` մեզ պետք է հզոր Վրաստան, որը կախված չի լինի Թուրքիայից եւ Ադրբեջանից»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս