Իրավապահները որոշ լրագրողների գործունեության մասով ևս բողոքներ են ստանում. հերթական լրագրո՞ղը կկալանավորվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրողական դաշտում գործունեություն ծավալող մի խումբ մարդիկ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում:

Ապրիլի 20-ին ձերբակալվեց կապանցի լրագրող Արմենակ Դավթյանը, որի դեմ բողոք է ներկայացրել Կապանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Արթուր Գեւորգյանը:

«Ժողովուրդ»-ը փորձեց Արմենակի պաշտպան Սամվել Դավթյանից հետաքրքրվել, թե սա ի՞նչ պատմություն է, եւ ինչո՞ւ է նա այդքան արագ իր մեղքն ընդունել: Արդյո՞ք ճնշումներ են գործադրվել: Փաստաբանը տեղեկացրեց, որ իրավապահներին առաջինը բողոք ներկայացնողը եղել է Արմենակը. «Նա իր բողոքում հայտնել է, որ իրեն ստիպել են, ստիպողաբար ստացական են վերցրել, թե իբր նա գումար է պարտք»….:

…Հավելենք, որ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմենակ Դավթյանը միակ լրագրողը չէ, որ հայտնվել է մեղադրյալի աթոռին: Տեղեկություններ կան, որ այս օրերին իրավապահները որոշ լրագրողների գործունեության մասով եւս  բողոքներ են ստանում, ուստի չի բացառվում, որ առաջիկայում խարդախության ճանապարհով գումար շորթելու համար էլի լրագրողներ կալանավորվեն…:

Հ. Գ. Լրագրողական համերաշխությունը «Ժողովուրդ» օրաթերթը մշտապես պահպանել է եւ եղել է դաշտը միավորողների առաջամարտիկներից: Բայց եթե նաեւ մեզ մոտ կան խարդախության դեպքեր, ուստի թեման անտեսել չենք կարող: Ի վերջո, այն, ինչ չի կարելի շարքային քաղաքացուն, պետք է լրագրողների համար եւս արգելված լինի: Լրագրող լինելը արտոնություն չէ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս