ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հանգամանքների բերումով ես դատարանի որոշմամբ զրկվել եմ ծնողական իրավունքներից: Խնդրում եմ ասել, թե ինչպես է իրականացվում ծնողական իրավունքների վերականգնումը:

Արմենակ Խաչատրյան (34 տարեկան, ապրանքագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. 1. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձեւը եւ (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը:
2. Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա: Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:
3. Ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաեւ երեխային ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը:
4. Տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է՝ հաշվի առնելով նրա կարծիքը:
Դատարանը, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:
Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, եւ որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, մեր հասարակության մեջ հաճախակի են դառնում այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են ամուսնալուծությունները, որոնց հետեւանքով երեխաները ենթարկվում են հոգեբանական տրավմայի: Ուստի ամուսնալուծվելուց առաջ լավ կլինի, որ ծնողները մտածեն իրենց անմեղ երեխաների աղճատված մանկության մասին: Իսկ եթե, այնուամենայնիվ, դա միակ ելքն է, ապա գոնե ամուսնալուծությունից հետո չմոռանան իրենց ծնողական պարտականությունները թեկուզ մասնակի կատարելու մասին:




Լրահոս