Գլխավոր խթանը «թշնամիների» դեմ համախմբվելն է՝ համատեղ ձվեր շպրտելը. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Վահան և սուր», իմ կարծիքով, հրաշալի խորհրդային ֆիլմում կա մի դրվագ, երբ արտիստը Չարլի Չապլինի տեսքով դուրս է գալիս բեմ ու պարզապես ձեռք բարձրացնում: Հավաքված ֆաշիստները սկսում են նրա երեսին ձվեր շպրտել: «Չարլին» հենց դրա համար էլ կանգնել է, որպեսզի նրան նվաստացնող հարվածներ հասցնեն: Ինչպես բացատրում է «շոուի» դերասանուհին՝ «կատարում ենք ռայխսֆյուրերի հրամանը՝ մեր բանակի մարտական ոգին բարձրացնելու ուղղությամբ»: Զինվորականները հավկիթ շպրտելու «համատեղ արարողությունից» իրենց լավ են զգում, նրանց մարտական ոգին, ըստ երևույթին, բարձրանում է: «Բացասական համախմբման» դասական օրինակ:

Տոտալիտար հասարակություններին հատուկ է ոչ միայն ազատությունների խիստ սահմանափակումը, այլև «բացասական կոնսոլիդացիան», համախմբում ինչ-որ բանի դեմ, որն ի թիվս այլ բաների՝ ապահովում է չարիքի դեմ պայքարող «առաջնորդի» բարձր վարկանիշը: Նույնիսկ եթե կա դրական [թեկուզ և անհեթեթ] գաղափար՝ համաշխարհային կոմունիզմ, Երրորդ Ռայխ, խալի-Ֆաթ և այլն, միևնույն է՝ գլխավոր խթանը «թշնամիների» դեմ համախմբվելն է՝ համատեղ ձվեր շպրտելը: Շատ դեպքերում դրական գաղափար ընդհանրապես չկա, բայց թշնամիներ պետք է լինեն պարտադիր: Այդպես է պուտինյան Ռուսաստանում՝ «մենք վեր կացել ենք ծնկներից, իսկ ամերիկացիներն ու եվրոպացիները մեզ խանգարում են»: Ինչպես և այլ տոտալիտար ռեժիմներում՝ խնդիր է դրված բանական գաղափարներից, առաջին հերթին՝ բարեկեցիկ և խաղաղ կյանքի ձգտումից մարդկանց շեղել շամանական, միստիկ պնդումներով: Ժամանակակից կյանքում այստեղ որոշիչ դեր է խաղում «զոմբոարկղը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս