Ծեծկռտուք` «Աշտարակ կաթ»-ի և «Թամարա»-ի աշխատակիցների միջև. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի «Վան» խանութի ավտոկայանատեղիում կայանատեղի համար «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի վարորդն ու առաքիչը վիճել են «Թամարա» ՍՊԸ-ի վարորդի և առաքիչի հետ: Արդյունքում, վեճը վերածվել է ծեծկռտուքի, և վարորդներն ու առաքիչները երկուսը երկուսի դեմ մենամարտի են բռնվել:

Նշված խանութի աշխատակիցները և հավաքված մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել հանգստացնել և բաժանել «մարտնչող» կողմերին, մինչև որ դեպքի վայր չեն ժամանել իրավապահները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ հետաքննություն է ընթանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս