
ԵԱՀԿ Մինսկի խումբը Փարիզում անցկացրել է բեղմնավոր հանդիպում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ, այս մասին իր Twitter-ի միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքերով՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում պատրաստ է խաղաղության:
Նշենք, որ այսօր Փարիզում տեղի կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: