Նյու Յորքում ձերբակալվել է 60 ցուցարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 60 մարդ է ձերբակալվել Նյու Յորքում բողոքի ցույցի ժամանակ, որի պատճառն է դարձել 25-ամյա աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյի՝ ոստիկանության գործողությունների հետևանքով վրա հասած մահը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

Երեկ երեկոյան մի քանի հազար մարդ է հավաքվել Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի Յունիոն սքուեր հրապարակում՝ ի նշան արդեն մի քանի օր շարունակ Բալտիմորում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի համերաշխության: Ավելի ուշ ցուցարարները դուրս են եկել հարակից փողոցներ «սևամորթների կյանքն արժեք ունի» գրությամբ պաստառներով ու համապատասխան կոչեր վանկարկել:

Այն բանից հետո, ինչ ցուցարարները փորձել են փակել երթևեկությունը, նրանցից շատերը ձերբակալվել են հասարակական կարգ ու կանոնը խախտելու համար: Այդ ամենի հետևանքով ձերբակալվել է 60 մարդ:




Լրահոս