
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ չորս տարի առաջ հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից ծանր վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանին, ով հրաշքով փրկվել է, բուժման կուրս անցել, սակայն մինչ օրս չի կարողանում շարժվել:
Վարչապետը հիշեցրեց, որ Գևորգն արտերկրում արդեն բուժման կուրսեր անցել է, սակայն բավարար չէ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներից, ովքեր Գևորգին օգնելու համար դրամահավաքություն են սկսել:
Վարչապետը նշեց, թե ինքն ու կառավարության անդամները ևս կմիանան դրամահավաքին և իրենց աջակցությունը կցուցաբերեն: