
Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքը հրապարակել է 2015թ. միասնական քննությունների օրերն` ըստ առարկաների:
Ըստ այդմ` Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ընդհանուր պատմություն, Համաշխարհային պատմություն առարկաների քննությունները տեղի կունենան սույն թվականի հունիսի 2-ին:
Հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննությունը տեղի կունենա հունիսի 5-ին, Ֆիզիկա առարկայի քննությունը` հունիսի 9-ին, Օտար լեզվի քննությունը` հունիսի 12-ին, Մաթեմատիկան` հունիսի 16-ին, Հայոց պատմություն և Քիմիա առարկաների քննությունները` հունիսի 19-ին, իսկ Ռուսաց լեզվի քննությունը` հունիսի 23-ին: