Դեղերը, վիտամիններն ու օծանելիքները կդրոշմապիտակավորվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացվեց լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս փոփոխությամբ պետք է դրոշմապիտակավորվեն դեղերը, վիտամինները, օժանելիքները և այլ ապրանքներ:

«Մենք այստեղ աշխատանքներ ունենք դեռ կատարելու, և ես գտնում եմ, որ սա պետք է մեկ ամիս հետաձգել և օրենքում փոփոխություն կատարել հունիսի մեկից: Սա, իմ կարծիքով, հնարավորություն է փոքր և միջին ձեռնարկատերերին, ովքեր ունեն ապրանքներ, բայց չունեն փաստաթղթեր, այսուհետև ամսի մեկից իրավունք չունեն առանց դրոշմապիտակավորելու: Տանք հնարավորություն, որ Ֆինանսների նախարարությունը նոր կարգ սահմանի»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:




Լրահոս