Սիրիահայ բժիշկ Զորջ Բարսեղյանը, որն աշխատանքի է անցել Երևանի “Արմենիա” բժշկական կենտրոնում, երեկ “ՀԺ” թղթակցի հետ զրույցում հրաժարվել է ասել, թե որքան աշխատավարձ է ստանում այստեղ և որքան էր ստանում Սիրիայում: Սրտաբանը, խոսելով երկու երկրներում աշխատող բժիշկների վարձատրության հսկայական տարբերության մասին, կոնկրետ թիվ չի նշել. “Չեմ ուզում շեշտադրվի, դա իմ հարցը չէ, դա ամբողջ հանրապետության բժիշկների հարցն է”: Նրա հայ գործընկերները, սակայն, չեն թաքցրել, որ իրենց ամսական աշխատավարձը 40-50 հազար դրամ է: Ինչ վերաբերում է Սիրիայում վճարվող աշխատավարձին, Զորջ Բարսեղյանը պատասխանել է. “Ես համեմատականներ դնել ամաչում եմ, որովհետև որևէ համեմատության մեջ շատ կուզենայի գտնել իմ հայրենիքի նժարը շատ ավելի ծանր: Իսկ այս հարցը, որ տալիս եք, այնպիսի պատկեր կվերհանի, որ չեմ ուզի ներկայացնել ժողովրդին այն, ինչ որ կա”:
ՀԺ. Բժշկական աշխատավարձը ամաչացնում է սիրիահայ բժշկին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ