Ինչպես Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ, Ոստիկանութան փոխգնդապետ Հարություն Մարգարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Armlur.am-ը վերջինից փորձեց տեղեկանալ, թե ո՞րն է եղել պաշտոնանկության պատճառը, նոր պաշտոնի նշանակվելու հարց քննարկվել է, թե ոչ:
-Պարոն Մարգարյան, ո՞րն էր Ձեր պաշտոնանկության պատճառը, խնդիրնե՞ր են եղել:
-Ոչ, որևէ խնդիր չի եղել, պարզապես հրաման է եղել: Ես դեռ հրամանին էլ ծանոթ չեմ: Ոստիկանապետի որոշումն է, հրաման է կադրերի ռեզերվ: Ես այդպես գիտեմ:
-Հրամանն այսօ՞ր է եղել:
-Ոչ, երեկ տեղեկացվել եմ այդ մասին:
-Նաև խոսվում է, որ Դուք ՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մտերիմն եք և այդ հանգամանքով պայմանավորված ուշագրավ է Ձեր պաշտոնանկությունը:
-Ես տենց խնդիր չունեմ, ոչ մի անձնական խնդիր:
-Իսկ նոր պաշտոնի նշանակման հարց քննարկվե՞լ է:
-Ոչնչից կուրսի չեմ, հարգելի լրագրող, ոչնչից: Սա ուղղակի հրաման է, ես էլ Ոստիկանության աշխատող եմ, հրաման է դուրս եկել նախարարի (խմբ. Վլադիմիր Գասպարյան) կողմից, մենք պարտավոր ենք ենթարկվել հրամանին:
Քրիստինա Աղալարյան