
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը առաջարկեց, որ «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվի Մշակույթի նախարարությանը: Մինչ այդ այն գտնվում էր Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո:
«Ո՞նց եք համոզել Աշոտյանին», – հետաքրքրվեց վարչապետը:
«Մենք միշտ էլ իրար համոզում ենք, ստացվում է», – արձագանքեց նախարարը: «Վտանգավոր է», – իր հերթին նշեց վարչապետը, ապա մի փոքր անց հավելեց. «Պարոն Աշոտյան, որ համոզելու բան լինի, ձեզ դիմենք հա՞»
«Եթե վարչապետի հանձնարարականը կա` այո», – նշեց Աշոտյանը: