
“Հրապարակը” գրում է, որ առաջիկայում բարետես, բարեկիրթ կին ոստիկաններ կհայտնվեն նաեւ Գյումրիի փողոցներում: Երեկ տեղեկացանք, որ ոստիկանությունում հրավիրած օպերատիվ խորհրդակցության ժամանակ Վովա Գասպարյանը Շիրակի մարզային բաժնի պետ Կարեն Բաբակեխյանին եւ Գյումրիի բաժնի պետին հանձնարարել է նորմալ ջահելներ հավաքել՝ Գյումրիում ,հրեշտակ ոստիկաններիե մասնաճյուղ բացելու համար: Թե քանի բարեկիրթ երիտասարդ կկարողանան անդամագրել, հայտնի չէ: Առավել եւս, որ նրանք Գյումրիում այնքան էլ լավ համբավ չունեն, եւ գյումրեցիները հույսեր են փայփայում, որ Վարդանիկից հետո կփոխվեն նաեւ ոստիկանության ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչներ: Իհարկե, համակարգում մշտապես կրճատումներ լինում են, ինչը կոչվում է ուռճացված հաստիքների թեթեւացում: