
ԱՄՆ դեսպանի հետ Ծառուկյանի հանդիպումը շարժել է առանց այդ էլ ԲՀԿ-ից դժգոհ ռուսական կողմի զայրույթը, որը մինչ այդ դժգոհ էր Օսկանյանին կուսակցության երկրորդ համար դարձնելու հանգամանքից: “Ծառուկյանն ամենահարմար պահը չէր ընտրել այդ բանն անելու համար”,- ասում են ռուսները՝ նկատի ունենալով ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները և վերջին զարգացումները՝ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի հարկադիր վայրէջքի առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի արձագանքը:
Այս ամենը և ներքաղաքական որոշ զարգացումներ կարող են հանգեցնել այն բանին, որ Ծառուկյանն ի վերջո հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Թե ինչ ֆորմատով կլինի այդ սատարումըև դեռ հայտնի չէ: Ըստ որոշ աղբյուրների, չի բացառվում նոր հուշագրի ստորագրում, որը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա օրերին: