
Ականատեսների վկայությամբ՝ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, ընդամենը երեկ գիշեր է վերադարձել Վիեննայից: Ընդ որում, նա ինքնաթիռով ճամփորդում է միմիայն “բիզնես կլասսով”: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով, երբ Վիեննայի օդանավակայանում տոմսավաճառը Սեդրակյանին անգլերենով հարցրել է` ուզում է` ավիատոմսը “բիզնես կլասս” լինի, թե այլ կարգի, նա զայրացել է. “Ես, բիզնես կլասս, բիզնես կլասս, բա էլ ուրիշ ո՞նց…”: Թե ինչ գործերով է Սեդրակյանը եղել Վիեննայում, չհաջողվեց պարզել: