Վերջին շրջանում ներքաղաքական վերադասավորումների մասին խոսակցությունները գնալով ակտիվանում են: Այժմ խոսք է գնում նաև կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին:
Ըստ այդ լուրերի` արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ազատվելու է իր պաշտոնին և նշանակվելու է եվրոպական որևէ երկրում դեսպան: Նշենք, որ մինչ նախարար նշանակվելը, նա զբաղեցնում էր Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը:
Հովհաննես Մանուկյանը, սակայն, հերքում է նման լուրերը: Այսօր լրագրողների հարցին ի պատասխան, նախարարը կարճ ու կոնկրետ նշեց. «Не дождетесь»: Երբ խնդրեցինք այս արտահայտության նման հայերեն համարժեք ներկայացնել, նախարարը նշեց. «Դա այդպիսի արտահայտություն է, բառացի թարգմանել չի լինի»:
Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին լուրեր ևս շրջանառվում էին: ԿԳ նախարարն էլ երեկ այս տեղեկությունը հերքել էր և նշել` սովոր է, երբ իր մասին մամուլում հաճախ է գրվում: