Թուրքական մամուլն ավելի շատ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, քան Գալիպոլիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գրում է Medyatava թուրքական կայքը, PRNet ընկերությունը վերլուծել է թուրքական ԶԼՄ-ներում ապրիլի 20-26 ընկած ժամանակահատվածում հրապարակված ամենահայտնի հոդվածները: Այսպես, պարզվել է, որ Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ հրապարակումներ են եղել, քան Գալիպոլիի միջոցառումների մասին:

Առաջատարների հնգյակը գլխավորել են Երեխաների օրվա մասին նյութերը, որը տոնվել է ապրիլի 23-ին: Իսկ Հայոց ցեղասպանության մասին նյութերը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը:

Գալիպոլիի պատերազմի մասին հոդվածների թիվը կազմել է 2035 (Հայոց ցեղասպանության մասին հոդվածներինը՝ 2404):




Լրահոս