Մենք պարտք ենք ավելացնում այն դեպքում, երբ չգիտենք, թե տարին ոնց ենք ավարտելու. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ներկայացրած 2014-ի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագիրը: Այս համաձայնագրի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով նշեց, թե  խնդրահարույց կողմեր է տեսնում։

Նշենք, որ  ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար Հայաստանը ռուսական կողմից պետք է 270 միլիոն դոլար վարկ վերցնի:

«Սխալ է, երբ որ ասում եք ՝ մեզ պետք է մինչև 270 միլիոն դոլար, քանի որ այդկերպ ավելացնում եք պետության պարտքը։ Մենք պարտք ենք ավելացնում այն դեպքում, երբ չգիտենք, թե այս տարին ոնց ենք ավարտելու։ Ի՞նչ է 700 միլիոն պարտք վերցնենք, 4 միլիոնը տանք ԿԲ-ին, որ վալյուտա ծախսի ու հետո ասի ՝ լավ արդեն դրամն ու դոլարը կայունացա՞ն: Այդ ո՞վ է որոշել, որ ՀՀ-ն պետք է էներգիա արտահանի, եթե էներգառեսուրս չունի, ինչի՞ համար մենք մեր օդը պիտի աղտոտենք, ինչ է թե Վրաստանին էներգիա ենք մատակարարո՞ւմ, այն էլ այն դեպքում, երբ Վրաստանն ամեն օր կարող է հրաժարվել»,- նշեց  նա:




Լրահոս