ՉԺԴՀ առաջնորդ Կիչ Չեն Ընը չի կարողանա մայիսի 9-ին այցելել Մոսկվա ու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, գրում է tvrain.ru-ն:
«Կիմ Չեն Ընը որոշում է ընդունել մնալ Փհենյանում: Նա չի կարողանա ներկա գտնվել, մեզ փոխանցվել է դիվանագիտական աղբյուրներից: Նրա այդ որոշումը կապված է ներկորեական գործերով»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հավելենք, որ ընդհանուր առմամբ Մոսկվա կժամանեն 30 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում է Վիետնամը, Սերբիան, Չինաստանը, Կուբան և այլք:
Ուշագրավ է, որ Պեսկովն ավելի վաղ հաստաել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն այցելելու է Մոսկվա: