Քաղաքաշինության նախարարը` Կառավարության հնարավոր հրաժարականի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սուրբ Աննա եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի երևանյան նստավարի օծման արարողությունից առաջ Armlur.am-ը քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից փորձեց մի քանի հարցերի պատասխաններ ստանալ` մասնավորապես կառավարության հրաժարականի նախադրյալների վերաբերյալ:

Նախարարը, նախ չցանկացավ պատասխանել հարցեին` պատճառաբանելով, թե դժվար հարցեր ենք տալիս: Բայց, այնուամենայնիվ, հարցին` ինքը կառավարության հրաժարականի նախադրալներ տեսնո՞ւմ է, պատասխանեց. «Ես նման հիմքեր չեմ տեսնում: Մամուլում էլ այդքան ակտիվ չի քննարկվում, ինչպես ասում եք»,- նշեց նախարարը և հրաժարվեց քաղաքական թեմայով այլ հարցերի պատասխանել:




Լրահոս