
Հոկտեմբերի 13-ին ՌԴ Ռյազանի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է 3 հայ երիտասարդ՝ Հովհաննես Գյուլնազարյանը, Գրիշ Չալաբյանը եւ Էդգար Պետակչյանը: Ժամը 04:05-ի սահմաններում 25-ամյա վարորդը, վարելով «Audi a7» մակնիշի մեքենան, ընթացքում կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով մեքենան մասերի է բաժանվել: Մեքենայում եղել է չորս ուղեւոր: 24-ամյա Հովհաննես Գյուլնազարյանը մահացել է տեղում, մյուս ուղեւորը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Երկու աղջիկներ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ նախնական վարկածի՝ վարորդը վթարից հետո ինքնասպան է եղել՝ ատրճանակով կրակելով գլխին: