
Գերմանիայի ոստիկանությունը հինգշաբթի երեկոյան խուզարկություններ է անցկացրել գերմանական Օբերուրզել քաղաքում ենթադրյալ իսլամիստների բնակարաններում:
Ինչպես հայտնել է Welt թերթի օնլայն տարբերակը, բնակարաններում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ, մեկ ատրճանակ ու փամփուշտներ:
«Ոստիկանությունը կանխել է ահաբեկչական ակտը»,- նշում է հրատարակչությունը:
Տեղի ոստիկանությունից հաստատում են սույն տվյալները միայն մասնակի: «Կարող եմ ասել, որ ձերբակալվել է 2 մարդ, ենթադրյալ իսլամիստներ»,- հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մարկուս Հոֆմանը՝ նշելով, որ չի կարող այլ մանրամասներ տրամադրել: