Beeline-ը մասնակցեց աշխատանքի ամենամյա տոնավաճառին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

30 ապրիլի, 2015 թ. Երևան. Beeline-ը մասնակցեց  Զբաղվածության պետական ծառայության կողմից կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին։ Աշխատանքի տոնավաճառի այցելուներին և աշխատանք փնտրողներին Հայաստանում Beeline-ի Աշխատակազմի համալրման բաժնի աշխատակիցները ներկայացրեցին «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրն, ինչպես նաև աշխատատեղերի լայն ընտրության հնարավորություն` սկսած տեխնոլոգիական, վարչական և ֆինանսական գործառույթներից, վերջացրած հաճախորդների սպասարկումով՝ թե՛ մասնավոր ու թե՛ կորպորատիվ հատվածներում։

«Մենք աշխատում ենք շատ դինամիկ և մշտապես զարգացող շուկայում, որտեղ ծառայությունները, ապրանքները և տեխնոլոգիաները փոխվում են շատ արագ։ Հանդիսանալով խոշորագույն գործատուներից մեկը Հայաստանում՝ մենք  մշտապես մասնակցում ենք նման միջոցառումների և փորձում մեր ընկերության կազմում ներգրավել նոր գաղափարներով հարուստ և  բազմակողմանի զարգացած երիտասարդների, ովքեր հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Beeline-ը շարունակում է օգնել երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը՝ ընձեռելով հնարավորություն երկրի առաջատար օպերատորի օրինակով ուսումնասիրել խոշոր ընկերության  աշխատանքը, անցնել զարգացման հետաքրքիր ճանապարհ և նույնիսկ դուրս գալ միջազգային ասպարեզ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տոնավաճառի կազմակերպիչներին, ովքեր այն անցկացնում են հանրապետական մակարդակով: Մենք պարբերաբար և մեծ ուրախությամբ մասնակցում ենք նմանատիպ միջոցառումներին, այցելում տարբեր Բուհ-եր և տաղանդավոր ուսանողներին հրավիրում «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին: Այսօր մենք փորձում ենք գտնել տաղանդավոր մասնագետների և ուսանողների, ովքեր կհամալրեն «3-րդ սերունդ» ծրագիրը, որն արդեն 8 տարի շարունակ իրագործվում է ընկերության կողմից, և որի շնոհիվ ավելի քան 90 փորձնակ անցել է պրակտիկա, իսկ նրանց կեսն ընկերությունում հիմնական աշխատանքի է անցել», – նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում 76 ուսանող անցել են արտադրական պրակտիկա, որոնցից 37-ը  դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝  սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչև մայիսի 30–ը: Ուսանողները կարող են լրացնել համապատասխան հայտ ընկերության www.beeline.am կայքում։

Հավելենք նաև, որ 2014 թվականի ընթացքում Beeline-ը մասնակցել է չորս խոշոր աշխատանքային տոնավաճառի՝ մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական և  Հայաստանի Ֆրանսիական համալսարաններում, ամենամյա  DigiTec Expo  տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաև «Լույս» հիմնադրամի կողմից Դիլիջանում կազմակերպված տոնավաճառին:

unnamed (1)




Լրահոս