
Այսօր Երևանի կենտրոնում կառուցված Սբ. Աննա եկեղեցու և կաթողիկոսի երևանյան նստավայրի բացման արարողության ավարտից հետո երգիչ Արթուր Իսպիրյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ այսօր վերջապես եկեղեցու բացումը տեղի ունեցավ:
Վերջինս շեշտեց, որ նման մեծ բակով եկեղեցի Երևանում չկա և այս եկեղեցու բակում կարելի է ամեն շաբաթ կիրակի օրերին երաժշտական միջոցառումներ կազմակերպել` եկեղեցական շարականներ, որպեսզի մարդիկ հավաքվեն և լսեն:
Armur.am-ի հարցին` հնարավոր չէր ծախսված գոմարներով երկրում առկա լուրջ խնդիրները լուծել, Իսպիրյանն ասաց. «Իհարկե, մեր երկրում շատ լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Բայց Սբ. Աննա եկեղեցու կառուցումը ևս շատ կարևոր էր»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում