Հայաստանում ապրիլի 1-­ի դրությամբ բնակչության թիվը 3 միլիոն 006 հազար 800 է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի 1­ի դրությամբ բնակչության թիվը 3միլիոն 006 հազար 800 է, ինչը 0,5 տոկոսով ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, երբ այդ թիվը 3 միլիոն 012 հազար 400 էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Այս պահին հանրապետության քաղաքային բնակիչների թիվը 1 միլիոն 911 հազար 200 է, իսկ գյուղականը` 1 միլիոն 095 հազար 600: Տարեսկզբի նկատմամբ բնակչության թիվը նվազել է 3.8 հազարով, ինչը ձևավորվել է բնակչության բնական հավելաճի, որը կազմել է 1.7 հազար, և միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի` ­5.5 հազար մարդ, տարբերությունով»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ` տեղեկացրեց Կարինե Կույումջյանը:

Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը հավելեց, որ 2015թ. հունվար­մարտին գրանցված կենդանի ծնունդները 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 1.9 տոկոսով, իսկ մահվան դեպքերը (7 հազար 708)՝ 2.9 տոկոսով: 2015թ. հունվար­ մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 122.6 տոկոս:




Լրահոս