
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 12:00-ի սահմաններում, Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի տներից մեկի լոգարանում, կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի երիտասարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ինքնասպանություն գործած անձը երկու երեխաների հայր, 37-ամյա Ս. Դանիելյանն է: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: