Այսօր լրագրողները ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեցին, թե որն է պատճառը, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստերին գրեթե չի գալիս:
Ի պատասխան Վախթանգ Միրումյանը նշեց. «Նախարարն այս պահին առողջական խնդիրներ ունի, վիրահատություն է անցել, առողջանալուց հետո նա կգա կառավարության նիստին:
Վիրահատությունը ժամանակավոր գործընթաց է, որը կավարտվի, կապաքինվի, մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»: