
Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն անդրադարձել է Արազ Օզբիլիսի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Եթե խաղացողը համապատասխանում է առաջին թիմի մակարդակին, ապա պետք է ընդգրկվի հիմնական կազմում: Չեմ ցանկանում մեկնաբանել մարզչի հարաբերությունները խաղացողների հետ՝ կապված ազգային պատկանելության հետ: Չեմ ցանկանում հավատալ դրան: Դա քաղաքական հարց է, որը ես չեմ ցանկանում քննարկել: Չնայած, եղել եմ մարդկանց թվում, որոնք սգացել են Ցեղասպանության 100-րդ տարելիցը»,- նշել է Սիմոնյանը:
Նշենք, որ Արազը հայտարարել էր, թե «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն իրեն երկրորդ թիմ է ուղարկել այն պատճառով, որ ինքը հայ է, իսկ մարզիչը՝ թուրք: