Հայաստանում բացվել է առաջին Միացյալ Պատվերների Համակարգը. Menu .am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկվանից Հայաստանում գործում է առաջին Միացյալ Պատվերների Համակարգը՝ Menu.am-ը, որը միավորում է Երևանի տասնյակ ռեստորաններ և սրճարաններ մեկ նախագծի շրջանակում: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության հեղինակ “Ինտերնետ Փրոջեքթս” ընկերության տարածած հաղորդագրությունից։
“Հայաստանում ռեստորաններից և սրճարաններից սննդի առաքման շուկան օրեցօր աճում է և դառնում ավելի քաղաքակիրթ: Միևնույն ժամանակ արևմուտքում միտումները այնպիսին են, որ հաճախորդները նախընտրում են միացյալ պատվերների ծառայությունները, ռեստորանների առաքման ծառայությունների փոխարեն”,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:
 
Նախաձեռնության հեղինակների խոսքերով՝ նախագծի նպատակը բազմաթիվ ռեստորանների և սրճարանների միջև օբյեկտիվ ընտրության հնարավորություն տալն է ՝ ապահովելով լավագույն պայմանները պատվերների արագ, հարմարավետ և շահավետ կատարման համար:
 
Նշվում է նաև, որ նախագծին միացած 28 ռեստորաններն ու սրճարաններն իրենց որակել են որպես տարբեր երկրների խոհարարության և ավանդույթների իրական մատուցողներ, ինչի շնորհիվ էլ օրեցօր գրավում են հաճախորդների առավել մեծ քանակ:
 
Menu.am-ից տեղեկացնում են նաև, որ կայքը դեռևս գործում է բետա տարբերակով, որը նախատեսում է ֆունկցիոնալության հետագա բարելավում, անձնական գրասենյակի և բոնուսային համակարգի ավելացում, ինչպես նաև էլեկտրոնային վճարումների հնարավորություն և այլն: Մոտ ապագայում նախատեսվում է բազմաթիվ նոր ռեստորանների և սրճարանների միացումը նախագծին:
Ծառայությունն ունի նաև սեփական “քոլսենթր”՝ 222 000 հեռախոսահամարով, որի շնորհիվ, ձեռքի տակ չունենալով ինտերնետ կապ, կարելի է արագ պատվիրել:
 




Լրահոս