
Ամերիկյան Օհայո նահանգում Միշել Օբամային ուղեկցող երկու մոտոցիկլավարներ բախվել են միմյանց: Ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ տուժածներին տեղափոխել էին մոտակա հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել, երբ Միշել Օբաման Օհայոյի համալսարաններից մեկում ելույթից հետո ուղևորվել է Դելավեր քաղաքի օդանավակայան: Վթարի հետևանքով առաջին տիկինը վնասվածքներ չի ստացել:Մոտոցիկլավարները նույնպես լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Նշենք, որ սեպտեմբերին Բարաք Օբամային ուղեկցող մոտոցիկլավարներից մեկը մահացել էր՝ բախվելով մեքենային: