Armenian text to speach

Դե արի ու մի ասա՝ իյա, իրո՞ք. Արամ Մանուկյանը հիշեց Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս աննախադեպ համարեց այն, որ գազը սահմանին գնում են 165 դոլարով, իսկ քաղաքացուն վաճառում 395 դոլարով:

«Սա իսկապես նմանը չունեցող բան է. Ուկրաինան 247 դոլարով է գազը սահմանին գնում, իսկ քաղաքացուն վաճառում է 270-285 դոլարով, սա աննախադեպ համեմատություն է, ճիշտ է, այստեղ ԱԱՀ-ն չեն վերցնում սպառողից, այլ կառավարությունն է սուբսիդավորում, բայց սպառողն է փող մուծում, համեմատեք: Այս ձևով շարունակելով գազի և էլեկտրաէներգիայի համակարգը ձեռքից կգնա ու Հայաստանի էներգետիկ համակարգն ուղղակի կպայթի: Սպառողի շահը չկա բացարձակ, Կառավարության անփույթ, անխնա վերաբերմունքը տեսեք` ուր է հասցրել, որ իրենք չեն ուզում համապատասխան ԱԱՀ-ն իջեցնեն իրենց մասով և մի փոքր անգամ թեթևացնեն քաղաքացու բեռը»,-նշեց Մանուկյանը և հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը ՋԷԿ-ի կառուցման մասին.

«Ո՞ւր է այդ ծրագիրը, չկա, Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե 2018-ին երկրորդ բլոկն աշխատելու է, դե արի ու մի ասա՝ իյա, իրո՞ք, 5 մլրդ դոլարի հարց է, ֆինանսական հեռանկար չունեն, վարկեր չեն տալիս: Ժողովուրդ, ներվեր է պետք դիմանալու համար, լուրջ եմ ասում, ներվեր է պետք: Քաջ գիտակցում ենք, որ էլի ընկնում ենք պարտքի տակ, բայց գիտենք, որ պետք է ատոմակայանը որպես ռազմավարական նշանակության գործիք պահել, կողմ ենք և´ պարտքին, և´ երկրորդ բլոկի շինարարությանը»,-եզրափակեց նա:




Լրահոս